Վրաստանի մայրաքաղաքում արդեն երրորդ օրն է՝ օդի մոնիտորինգի սարքերը գրացնում են վատ որակ, որը վտանգավոր է մարդու համար։ Այս մասին հայտնում են միանգամից մի քանի ռեսուրսներ, որոնք զբաղվում են մայրաքաղաքում շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգով։
Ըստ IQ Air պորտալի, այժմ Թբիլիսիում օդի որակը վնասակար է խոցելի խմբերի համար (121 AQI), իսկ PM 2.5 մասնիկների կոնցենտրացիան 7,5 անգամ գերազանցում Է ԱՀԿ առաջարկությունները:
IQ Air-ը խորհուրդ է տալիս խուսափել դրսում գտնվելուց և դիմակ կրել, տանը փակել պատուհանները և օգտագործել օդը մաքրող սարք:
Թբիլիսիում օդի որակի վատթարացումը բավականին տարածված է այս ժամանակահատվածում. քաղաքացիները աղբը այրում են դաշտերում և մասնավոր ֆերմաներում։ Հրդեհներից առաջացող ծուխը մի քանի օր ծածկում է քաղաքը։