Միջազգային

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է թուրքական ինքնաթիռի կործանման վայր

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է թուրքական ինքնաթիռի կործանման վայր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայր, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ընթանում են փրկարարական և քննչական գործողություններ։

Մինչ այդ Գելաձեն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Վրաստանին։

Վերջին տեղեկություններով՝ վրաց-ադրբեջանական սահմանին կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռում 20 մարդ է եղել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական