Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր P. Diddy - ն (իրական անունը՝ Շոն Քոմբս), որը դատապարտվել է ավելի քան չորս տարվա ազատազրկման, Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Դիքս բանտում աշխատում է որպես հոգևորականի օգնական. հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ այդ պաշտոնը համարվում է բավական նախընտրելի․ նրանք հետևում են եկեղեցական գրադարանին, մաքրում քահանայի աշխատասենյակը և օգնում հաշվառումներ վարել։ Նրանց հաճախ տրամադրվում է առանձին սենյակ՝ օդորակիչով, իսկ կրոնական արարողություններից հետո քահանան կարող է կիսվել ուտելիքով։
Միևնույն ժամանակ, CBS News-ը նշում է, որ Քոմբսը բանտ մտնելուց ընդամենը երեք օր անց խախտել է ներքին կարգապահությունը՝ կատարել երեք հեռախոսազանգ, ինչը արգելված է։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նա խոսել է մի անհայտ կնոջ և մեկ այլ անձի հետ՝ խնդրելով փոխանցել իրեն գումար։ Ռեփերը հետագայում հայտարարել է, թե զանգերը կատարել է իր փաստաբանին՝ մամուլի համար հայտարարություն պատրաստելու հարցով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը Շոն Քոմբսին դատապարտել էր ավելի քան չորս տարվա ազատազրկման՝ սեռական թրաֆիքինգի համար: