Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը հայտնվել է սկանդալի կենտրոնում. Օլիվիե Կուրտոն գաղտնի հանդիպել է մոտ 15 ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե դեսպանատանը, այլ՝ Թբիլիսիի մասնավոր բնակարանններից մեկում։
«Նման կազմակերպությունների հետ նման գաղտնի շփումները չպետք է օգտակար լինեն դիվանագետի համար, քանի որ դա խաթարում է նրա սեփական հեղինակությունը։ Մենք նաև անկեղծորեն հետաքրքրված ենք, թե ինչու է անհրաժեշտ եղել գաղտնի հանդիպել բնակարանում հակավրացական և հակասահմանադրական գործընթացներում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին։
Իշխող կուսակցության պատգամավորները հայտարարել են, որ սպասում են դեսպանից և Ֆրանսիայի դեսպանատնից պարզաբանումների։