Երկրին սպասվում է արեգակնային պլազմայի հզոր հարված, տեղեկացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Նշվում է, որ հարվածն սպասվում է նոյեմբերի 12-ին և, ըստ մոդելի, այն կլինի ամենաուժեղը ներկայիս՝ 25-րդ արեգակնային ցիկլում։
«Դեպի մոլորակ շարժվող պլազմային ամպերը կհասնեն այսօր տեղի ունեցած բռնկման արդյունքում առաջացած արտանետմամբ։ Հարվածն սպասվում է վաղը, և այն կլինի առավել հզորը ներկայիս ցիկլում»,- ասվում է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչևը РИА Новости-ին հայտնել էր, որ Արեգակի վրա տեղի է ունեցել հոկտեմբերից ի վեր ամենահզոր բռնկումը, որը հասել է X5.2 մակարդակի։
Նման բռնկումները կարող են Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, որոնք երբեմն խափանում են էներգետիկ, նավիգացիոն և արդյունաբերական համակարգերի աշխատանքը, ինչպես նաև ազդում են թռչունների և կենդանիների վրա։ Բարձր արեգակնային ակտիվությունը կարող է նաև ընդլայնել բևեռային լույսերի դիտման աշխարհագրությունը։
Գիտնականները նշում են, որ արեգակնային ցիկլերը տևում են մոտ 11 տարի։ 25-րդ՝ ներկայում դիտվող ցիկլի ակտիվության աճն սկսվել է 2021 թվականին։