Միջազգային

Բաքվի զորահանդեսը և բացակայող դեսպանները

Բաքվի զորահանդեսը և բացակայող դեսպանները

Ադրբեջանական Minval Politika-ն հրապարակել է վերլուծություն նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված զորահանդեսի մասին, որը նվիրված է եղել ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հինգերորդ տարելիցին:

Զորահանդեսին ներկա են եղել 75 երկրի ներկայացուցիչ: Բարձր մակարդակով ներկայացված են եղել Թուրքիան (նախագահ Էրդողան), Պակիստանը (վարչապետ Շարիֆ), Սլովակիան (պաշտպանության նախարար Կալինյակ), Սերբիան (ԶՈւ գլխավոր շտաբի պետ), Ղազախստանը, Սաուդյան Արաբիան, Ղրղզստանը և Ուզբեկստանը (ՊՆ նախարարների և փոխնախարարների մակարդակով):

37 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան, Հունգարիան, Մոլդովան, Չինաստանը, Իսրայելը և Իրանը ներկայացված են եղել դեսպանների մակարդակով: ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Լեհաստանը ուղարկել են իրենց ռազմական կցորդներին:

Սակայն որոշ երկրների դեսպաններ անտեսել են հրավերը: Գերմանիայի, Լատվիայի և Շվեյցարիայի դեսպաններ չեն մասնակցել երկրից դուրս գտնվելու պատճառաբանությամբ: Բայց առանց բացատրության հրավերն անտեսել են Ֆրանսիայի դեսպանը, Եվրամիության ներկայացուցիչը, Բելգիայի, Լիտվայի, Ավստրիայի և Նիդեռլանդների դեսպանները, ինչպես նաև ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Իսպանիայի և Էստոնիայի դեսպաններն հեռախոսազանգով զգուշացրել են , որ երեկոյան կմասնակցեն շքերթին, սակայն դրան էլ ադրբեջանական կողմը արձագանքել է, որ տեղեր չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական