Հեղնակավոր Financial Times-ը գրում է, որ Ուկրաինան կարող է կորցնել Պոկրովսկը անձնակազմի պակասի պատճառով: Պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Դեյնեգան իրավիճակը անվանել է «բարդ և անվերահսկելի»: Ռազմական պաշտոնյաներն ու փորձագետները նշում են, որ քաղաքի պաշտպանության համար անհրաժեշտ են ավելի շատ զինվորներ և ռազմական տեխնիկա, որը ներկայումս հասանելի չէ:
Անձնակազմի պակասը սրվում է դասալքությունների աճով և 1000 կիլոմետրանոց առաջնագծի երկայնքով նոսրացած բանակով: Որոշ տարածքներ վերահսկվում են միայն անօդաչու թռչող սարքերով: Մասնագետները զգուշացնում են, որ քաղաքը ցանկացած գնով գրավելու փորձերը կարող են հանգեցնել քաոսային նահանջի և մեծացնել քաղաքացիների շրջանում բանակին միանալու դժկամությունը:
Ուկրաինական բանակի առանցքային խնդիրներից մեկը դասալքությունն է։ Հոկտեմբերին Ուկրաինայի դատախազությունը դասալքության մասին շուրջ 20 հազար գործ է արձանագրել, ինչը մեկ տարվա ընթացքում առավելագույնն է: Ինչպես Financial Times-ին պատմել է ռազմական պաշտոնյաներից մեկը, շատ մոբիլիզացվածներ փախչում են նույնիսկ իրենց ստորաբաժանումներ ժամանելուց առաջ: