Ութ մարդ է զոհվել և առնվազն 20-ը վիրավորվել Նյու Դելիի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Կարմիր բերդի մոտ մեքենայի պայթյունից:
Հնդկաստանի ոստիկանությունը պարզում է պայթյունի պատճառները, ուսումնասիրվում են բոլոր հնարավոր վարկածները:
Hyundai i20 մակնիշի ավտոմեքենան պայթել է մետրոյի կայարանի մուտքի մոտ։ Պայթյունի ալիքը վնասել է հարևան ավտոմեքենաները։
Կարմիր բերդը կամ Լալ-Քիլան 17-րդ դարում կառուցված պատմական ամրոց է Մեծ Մողոլների դարաշրջանից։ Այն զբոսաշրջիկների շրջանում ունի մեծ ժողովրդականություն: Ականատեսների խոսքով՝ մեքենան դանդաղ շարժվել է փողոցով և լուսացույցի տակ կանգնել, և տեղի է ունեցել պայթյունը:
Մեքենայի սեփականատիրոջը ձերբակալել են: Հնդկաստանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։