Նյու Դելիի Կարմիր Ամրոցի վրա հարձակումը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը՝ Ումար Մոհամմադը, որը եղել է բժիշկ և ենթադրաբար Հարյանա նահանգի ծայրահեղական խմբավորման անդամ է, պայթեցրել է իր Hyundai i20-ը։
Քննիչների տվյալներով՝ նա օգտագործել է ամոնիակի նիտրատային վառելիք (ANFO): Պայթյունից երեք ժամ առաջ մեքենան կայանված է եղել քաղաքի կենտրոնի կայանատեղիում, և Մոհամմադը ամբողջ ընթացքում մնացել է մեքենայի ներսում։
Հիշեցնենք՝ մեքենայի պայթյունի հետևանքով 8 մարդ զոհվել է, առնվազն 20-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջային ակտիվ վայր համարվող տարածքում։