Միջազգային

Ասադի արտահանձնման հարցը քննարկվել է Մոսկվայի բանակցություններում

Ասադի արտահանձնման հարցը քննարկվել է Մոսկվայի բանակցություններում

Ռուսաստանն այս կամ այն կերպ մասնակցել է սիրիացիների դեմ պատերազմին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի առաջնորդ Ահմեդ ալ Շարաան Fox news-ին տված հարցազրույցում։

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է պատասխանատվության ենթարկել Բաշար Ասադին ժողովրդի դեմ հանցագործությունների համար:

«Ռուսաստանը այս կամ այն կերպ մասնակցել է սիրիացիների դեմ պատերազմին, ուստի դերակատարների, այդ թվում՝ Ասադի արտահանձնման հարցը քննարկվել է Մոսկվայի հետ բանակցություններում»,- ասել է նա։

Շարաայի խոսքով՝ ստեղծվել է արդարադատության հատուկ հանձնաժողով, որը պետք է ապահովի բոլոր մեղավորների պատիժը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական