Միջազգային

Թրամփի և Սիրիայի նախագահի հանդիպման ավարտին հայտարարություններ չեն եղել

Թրամփի և Սիրիայի նախագահի հանդիպման ավարտին հայտարարություններ չեն եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

«Սիրիայի նախագահը ժամանել է Սպիտակ տուն: Նախագահ Թրամփի և նախագահ աշ-Շարաայի հանդիպումը նույնպես սկսվել է»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հետագայում լրագրողները տեսել են, թե ինչպես է աշ-Շարաայի շարասյունը հեռանում Սպիտակ տնից: Երկու երկրների առաջնորդները համատեղ հայտարարություններ չեն արել և չեն հայտնվել տեսախցիկների առջև:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, աշ-Շարաայի ժամանումը Սպիտակ տուն ավելի համեստ է եղել, քան սովորաբար կազմակերպվում են այլ օտարերկրյա առաջնորդների այցերը: Նա մտել է Սպիտակ տուն, բայց ոչ թե Արևմտյան թևի գլխավոր սանդղամուտքով, որտեղ տեղակայված են տեսախցիկները և որտեղ օտարերկրյա հյուրերին հաճախ անձամբ է դիմավորում նախագահը, այլ ուրիշ դռնով։

Աշ-Շարաայի ժամանումը Վաշինգտոն պատմական է. ոչ մի սիրիացի նախագահ նախկինում պաշտոնական այցով չի եղել ԱՄՆ-ում:

Վերջին անգամ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյա Սպիտակ տուն է այցելել 1999 թվականի դեկտեմբերին. այն ժամանակ դա Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ աշ-Շարաան էր, ով մասնակցում էր Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին:

Բացի այդ, մինչև վերջերս աշ-Շարաան համարվում էր ահաբեկիչ, ում ձերբակալության համար սպիտակ տունը 10 մլն դոլար պարգև էր խոստացել։

Ասադի հեռանալուց հետո իշխանության եկած Ահմեդ աշ-Շարաան փորձում է վերականգնել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք տարիներ շարունակ խուսափում էին Դամասկոսի հետ կոնտակտներից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական