Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կարող է այնպես անել, որ Սիրիան իրական հաջողության հասնի:
«Մենք ցանկանում ենք, որ Սիրիան դառնա մի երկիր, որն իրական հաջողություն կունենա, և ես կարծում եմ, որ այս առաջնորդը կարող է դա անել: Մենք ցանկանում ենք, որ Սիրիան դառնա այն երկիրը, որը իրական հաջողություն կունենա»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ մարդականց թերահավատություն է ներշնչում, որ Շարաայի անցյալը։
«Եվ, գիտեք, մարդիկ ասում են՝ նա դժվար անցյալ է ունեցել։ Մենք բոլորս դժվար անցյալ ենք ունեցել։ Բայց նրա անցյալը հատկապես դժվար է, և անկեղծ ասած, եթե նա դժվար անցյալ չունենար, նա շանս էլ չէր ունենա», - ընդգծել է Թրամփը։