Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ազատ կարձակվի բանտից։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական զլմ-ները, դատարանը բավարարել է միջնորդությունը։
Լիբիայի կողմից ֆինանսավորման գործով դատապարտված Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին բանտարկվել է Լա Սանտեի բանտում:
Նշենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր դիմել էր Փարիզի դատարանին՝ խնդրելով ազատ արձակել իրեն մինչև բողոքարկման արդյունքը։ Նա այս պահին կրում է հինգ տարվա բանտային պատիժ։
Դատախազությունն էլ առաջարկել էր նրան ազատ արձակել խիստ հսկողության ներքո՝ արգելելով շփվել գործով անցնող անձանց հետ։