Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահը փորձել է ռազմական բախում հրահրել Հյուսիսային Կորեայի հետ

Հարավային Կորեայի նախկին նախագահը փորձել է ռազմական բախում հրահրել Հյուսիսային Կորեայի հետ

Հարավային Կորեայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «թշնամուն օժանդակելու» մեջ՝ ԿԺԴՀ թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր ուղարկելու պատճառով։

Հարավային Կորեայի հատուկ դատախազի վարկածով՝ երկրի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը հրամայել է 2024 թվականի հոկտեմբերին անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ գաղտնի գործողություն իրականացնել Հյուսիսային Կորեայի տարածքում՝ պատասխան գործողություններ հրահրելու և դրանք որպես ռազմական դրություն մտցնելու պատրվակ օգտագործելու համար։ 

ԿԺԴՀ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ Հարավային Կորեայից անօդաչու թռչող սարքերը թռուցիկներ են նետել Փհենյանի վրա և հրապարակել կործանված դրոնի բեկորների լուսանկարներ: Հարավային Կորեայի հատուկ դատախազի թիմը կարծում է, որ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը հանգեցրել է Հյուսիսային Կորեա ռազմական գաղտնիքների արտահոսքի:

2024 թվականի դեկտեմբերի սկզբին Յուն Սոկ Յոլը Հարավային Կորեայում արտակարգ դրություն էր մտցրել՝ դա բացատրելով «Հյուսիսային Կորեայի հակապետական ուժերին արմատախիլ անելու» անհրաժեշտությամբ և կոչ էր արել ընդդիմադիր կուսակցություններին` դադարեցնել աղաղակող գործողությունները, որոնք կաթվածահար են անում երկրի աշխատանքը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական