Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկուշաբթի օրը դիմել է Փարիզի դատարանին՝ խնդրելով ազատ արձակել իրեն մինչև բողոքարկման արդյունքը։ Նա այս պահին կրում է հինգ տարվա բանտային պատիժ՝ Լիբիայից ընտրական միջոցներ հավաքելու դավադրության մեղադրանքով։
Դատախազությունը առաջարկել է նրան ազատ արձակել խիստ հսկողության ներքո՝ արգելելով շփվել գործով անցնող անձանց հետ։ Սարկոզին, ներկայանալով տեսազանգով, հայտարարել է, որ հարգում է դատարանը և պատրաստ է կատարել բոլոր պահանջները։
Դատարանի որոշումը սպասվում է այսօր՝ ժամը 13։30-ին։
70-ամյա նախկին պահպանողական նախագահը մեղավոր է ճանաչվել քրեական դավադրության մեջ՝ կապված 2007 թվականի նախագահական ընտրությունների համար Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիից ֆոնդեր ստանալու փորձերի հետ։ Նա արդարացվել է մյուս բոլոր մեղադրանքներով, այդ թվում՝ կոռուպցիայի և ապօրինի ընտրական ֆինանսավորում ստանալու համար։