Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը սկսել է կամավորների հավաքագրում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։
«Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանի շրջաններում սկսվել է կարևորագույն օբյեկտների պաշտպանության համար տեղակայվող ստորաբաժանումների հավաքագրման արշավ։
Թերթը հայտնում է, որ նոյեմբերի 4-ին ստորագրվել է օրենք, որը թույլատրում է պահեստազորայինների օգտագործումը նման նպատակներով, ոչ միայն` պատերազմական ժամանակներում։
«Կոմերսանտի» տվյալներով՝ «համապատասխան աշխատանքներն արդեն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության երկու տասնյակ շրջաններում»։
Թերթը նշում է, որ այս ժամանակահատվածում հիմնականում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար տեղակայվող պահեստազորայինները կստանան զինվորական կարգավիճակ՝ բոլոր համապատասխան արտոնություններով։
Լենինգրադի մարզի իշխանությունները առաջիններից էին, որ հայտարարեցին ԲԱՐՍ-47 ստորաբաժանման ստեղծման մասին։ Հավաքագրում է իրականացվում նաև Թաթարստանում, Բաշկորտոստանում, Նիժնի Նովգորոդի մարզում և այլ շրջաններում։ Անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու օբյեկտների թվում են «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանը և «Ուֆանեֆտեխիմ» և «Գազպրոմ» ընկերությունների արդյունաբերական օբյեկտները։