Միջազգային

Քանի դեռ նա այնտեղ նախագահ է, իսկ ես այստեղ՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի. Օրբան

Քանի դեռ նա այնտեղ նախագահ է, իսկ ես այստեղ՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գոհ է ԱՄՆ-ում նախագահ Թրամփի հետ բանակցություններից։ Վարչապետը գրառում է արել, որտեղ նշել է, որ Հունգարիան անորոշ ժամկետով ազատվել է պատժամիջոցների ռիսկից։

«Չափազանցություն չի լինի ասել, որ այսօր մենք ունեցանք այս տարվա ամենակարևոր հանդիպումը։ Նախագահ Թրամփի հետ ձեռք սեղմեցինք՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից նավթային պատժամիջոցներից որոշակի ժամկետով ազատման։ Քանի դեռ նա այնտեղ նախագահ է, իսկ ես այստեղ՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի»,- գրել է Վիտոր Օրբանը։

Վարչապետը ընդգծել է, որ եթե պատժամիջոցներ սահմանվենին, ապա Հունգարիայում կոմունալ վճարները երկու-երեք անգամ կբարձրանային, բենզինի գները` ևս, որը կլիներ իսկական աղետ երկրի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական