Սպորտ

Լիոնել Մեսսին այցելել է «Կամպ Նոու» մարզադաշտ

Լիոնել Մեսսին այցելել է «Կամպ Նոու» մարզադաշտ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր «Բարսելոնայի» մարզադաշտից։

«Երեկ երեկոյան ես վերադարձա մի վայր, որը կարոտում եմ ամբողջ սրտով։ Մի վայր, որտեղ ես անչափ երջանիկ էի, որտեղ դուք ինձ հազար անգամ ստիպեցիք զգալ աշխարհի ամենաերջանիկ մարդը։

Հուսով եմ՝ մի օր կկարողանամ վերադառնալ, ոչ թե` պարզապես հրաժեշտ տալ որպես խաղացող, ինչը ես չկարողացա անել», - գրել է Մեսսին «Ինստագրամի» իր էջում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական