Միջազգային

Մոսկվան Պոկրովսկի ուղղությամբ կենտրոնացրել է 170.000 մարդ. Զելենսկի

Մոսկվան Պոկրովսկի ուղղությամբ կենտրոնացրել է 170.000 մարդ. Զելենսկի

Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ-ից պատվիրել 27 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ: Այս մասին նա հայտնել է The Guardian պարբերականին տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի տրամադրել Patriot-ը, ինքը կցանկանար, որ եվրոպական պետությունները Ուկրաինային տրամադրեին իրենց գոյություն ունեցող համակարգերը:

Մեկնաբանելով Պոկրովսկի թեման՝ Զելենսկին հայտնել է, որ Մոսկվան հսկայական ուժեր է նետել այս գործողության մեջ՝ 170.000 մարդ։

«Ռուսական հաջողություն չկա։ Կան շատ զոհեր»,- ասել է նա։

Զելենսկին նաև հայտարարել Է, որ Ռուսաստանը կարող է երկրորդ ճակատ բացել եվրոպական մեկ այլ երկրի դեմ, մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը:

«Ես այդպես եմ կարծում։ Պուտինը նախ ցանկանում է օկուպացնել Ուկրաինան, իսկ հետո կարող է այլ տեղ գնալ։ Նա կարող է երկուսն էլ միաժամանակ անել»,- եզրափակել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական