Reuters-ի տեղեկացմամբ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Կաշ Պատելը անակնկալ այց է կատարել Պեկին՝ քննարկելու ֆենտանիլի տարածման դեմ պայքարը և իրավապահ համագործակցությունը։
Այցը կայացել է ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովից հետո, որտեղ կողմերը հայտարարել էին նարկոտրաֆիկի դեմ պայքարի հարցում համաձայնության մասին։ Չինաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ դեսպանությունը հրաժարվել են մեկնաբանություններից։