Միջազգային

Լավրովը նշել է Ռուսաստանի իրական դաշնակիցներին

Լավրովը նշել է Ռուսաստանի իրական դաշնակիցներին

Ռուսաստանի իրական դաշնակիցներն են բանակը, նավատորմը և օդատիեզերական ուժերը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հաճախ ենք հիշում, որ Ռուսաստանը դեռևս ունի երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը, բայց մենք, անշուշտ, պետք է ավելացնենք օդատիեզերական ուժերը»,- ասել է նա։ 

Այն արտահայտությունը, որ Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ իր բանակը և նավատորմը, վերագրվում է կայսր Ալեքսանդր III-ին (1881–1894), գրում է կայքը։ 

Լավրովը համաձայնել է այն պնդման հետ, որ ռուսական զենքի արտահանումն ազդում է Ռուսաստանի դիրքորոշման վրա համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության մեջ, այդ թվում՝ բարձր մակարդակի բանակցությունների համատեքստում։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական