Միջազգային

Թաիլանդում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս

Թաիլանդում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս

Թաիլանդում օտարերկրյա զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել և շրջվել, որի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ավտովթարը տեղի է ունեցել Լամպանգ նահանգում։ 38 մարդ տեղափոխող ավտոբուսը Չիանգ Մայից ուղևորվում էր Բանգկոկ։ Մեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճանապարհային արգելապատնեշին՝ նախքան շրջվելը։ 

Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ դիվանագիտական ​​առաքելությունը պարզում է, թե արդյոք Ռուսաստանի քաղաքացիներ տուժե՞լ են վթարի հետևանքով։ Ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական