Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Ադրբեջանի հետ համաժամանակյա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։
Էրդողանը գոհունակություն է հայտնել ընթացող գործընթացներից։
«Հաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում, և մենք՝ որպես Թուրքիա, ուրախ ենք դրա համար։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ընթանում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա»,- ասել է նա։