Միջազգային

Չավուշօղլուն հայտնել է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին

Չավուշօղլուն հայտնել է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են բանակցություններ անցկացնել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳՆ-ն կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացնում նման հանդիպման կազմակերպման շուրջ։ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։

Միևնույն օրը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Բաքվի համաձայնության դեպքում։

«Եթե այդ համաձայնությունը տրվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի»,- նրա խոսքերն է մեջբերում ադրբեջանական մամուլը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական