Միջազգային

Չինաստանում նավաբեկության հետևանքով ութ մարդ անհետ կորել է

Չինաստանում նավաբեկության հետևանքով ութ մարդ անհետ կորել է

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի ափերի մոտ առևտրային և ձկնորսական նավերի բախումից հետո ութ մարդ անհետ կորել է, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հաղորդվել է Վեյհայի որոնողափրկարարական կենտրոնը հաղորդագրություն է ստացել Շանհայում գրանցված առևտրային և Լյաոնինում գրանցված ձկնորսական նավերի բախման մասին, որը տեղի է ունեցել ափից մոտավորապես 3.5 ծովային մղոն (6.4 կիլոմետր) հեռավորության վրա։ Ձկնորսական նավը խորտակվել է, մինչդեռ առևտրային նավը լավ վիճակում է։

«Հետաքննության տվյալներով՝ ձկնորսական նավի անձնակազմը բաղկացած էր ինը մարդուց, երբ այն դուրս էր եկել ծով։ Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ մեկ մարդ փրկվել է և գտնվում է կայուն վիճակում»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են՝ ներգրավելով մասնագիտական ​​փրկարարական նավեր և ուղղաթիռներ, ինչպես նաև մոտակա առևտրային և ձկնորսական նավեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական