Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքով։
Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը «կտրականապես մերժում է և արհամարհանքով վերաբերում» մեղադրանքներին՝ դրանք անվանելով «բռնակալ Էրդողանի հնարք»։
Ստամբուլի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալման օրդերները թիրախավորել են ընդհանուր առմամբ 37 կասկածյալի՝ առանց ամբողջական ցուցակը տրամադրելու։
Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ նրանց թվում են Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը և Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
Թուրքիան մեղադրել է պաշտոնյաներին «ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների» մեջ, որոնք Իսրայելը «համակարգված կերպով կատարել է» Գազայում։