Միջազգային

Հունգարիան միջուկային վառելիք կգնի ԱՄՆ-ից

Հունգարիան միջուկային վառելիք կգնի ԱՄՆ-ից

Բուդապեշտը և Վաշինգտոնը մտադիր են կնքել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում Հունգարիան միջուկային վառելիք կգնի ԱՄՆ-ից. հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Իմ գործընկերոջ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կարևոր միջկառավարական համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Հունգարիան առաջին անգամ կգնի ամերիկյան միջուկային վառելիք», - ասել է նախարարը։

Համաձայնագիրը նաև կապահովի Հունգարիայի կողմից Պակշի ատոմակայանում օգտագործված միջուկային վառելիքը անվտանգ պահելու համար ամերիկյան տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը։

Համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կստորագրվի նոյեմբերի 7-ին՝ Օրբանի և Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական