Միջազգային

Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն. ՌԴ ԱԳՆ

Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն. ՌԴ ԱԳՆ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հինգ տարի անց Ռուսաստանի ԱԳՆ-ն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի դերը՝ հայտարարելով ռուս խաղաղապահների «անփոխարինելի ներդրման» և ձեռք բերված պայմանավորվածությունների անփոփոխ հրատապության մասին։ 

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ չորս բարձր մակարդակի հայտարարությունները կազմում են խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը և մնում են ուժի մեջ։

Ռուսական կողմը դրականորեն է գնահատել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի նախաստորագրումը Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից։

«2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուս զինվորականները նպաստեցին հրադադարի կնքմանը և ապահովեցին քաղաքացիական բնակչության անվտանգությունը։

Բաքուն և Երևանը դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը, հաղորդակցությունների վերականգնումը, սահմանազատումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական