Նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ գործողությունների հարցեր և համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում սահմանված առաջնահերթությունները: