Ամերիկյան The Atlantic-ի հաղորդմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննարկում է հրաժարական տալու տարբերակը՝ եթե ԱՄՆ-ն նրան և իր շրջապատին ապահովի անձնական անվտանգության ու իրավական երաշխիքներով։
Նշվում է, որ Վաշինգտոնը դիտարկում է «կառավարվող հեռացման» սցենար՝ փոխարենը մեղմելով պատժամիջոցները և օգնելով բնակության համար գտնել երրորդ երկիր։
Հաղորդվում է, որ թեև ԱՄՆ-ն Կարիբյան ծովում մեծացրել է ռազմական ներկայությունը, պահպանվում է կապ Մադուրոյի վարչակազմի հետ՝ Ռիչարդ Գրենելի միջնորդությամբ։ Մադուրոն, ըստ աղբյուրների, պատրաստ է զիջումների, եթե Վաշինգտոնը դադարեցնի իրեն «դիկտատոր» ու «թմրավաճառ» անվանել։