Կիպրոսում գրանցված միջազգային նավթի առևտրով զբաղվող Gunvor ընկերությունը հրաժարվել է ռուսական «Լուկոյլ» ընկերության արտասահմանյան ակտիվները ձեռք բերելու առաջարկից։ Որոշումը հայտարարվել է նոյեմբերի 6-ին՝ ընկերության X սոցիալական ցանցի էջում։
Gunvor-ի ներկայացուցիչները որոշման մասին հայտարարել են մոտ մեկ ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Gunvor-ի կապերի մասին Ռուսաստանի հետ և մերժել ընկերությանը լիցենզիա տալ մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։
«Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ պատերազմը պետք է անմիջապես դադարի։ Քանի դեռ Պուտինն շարունակում է անիմաստ սպանությունները։ Կրեմլի խամաճիկ Gunvor-ը երբեք չի ստանա գործունեության լիցենզիա և շահույթ ստանալու հնարավորություն», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության X-ի հրապարակման մեջ։