Միջազգային

4 անկլավի հարցը պետք է լուծվի հանձնաժողովների շրջանակներում. Հաջիզադե

4 անկլավի հարցը պետք է լուծվի հանձնաժողովների շրջանակներում. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական պետական APA գործակալությանը, որտեղ անդրադարձել է սահմանազատման գործընթացին և ակլավների թեմային։

Ըստ Հաջիզադեի՝ հանձնաժողովների ղեկավարների շփումները շարունակվում են կանոնավոր կերպով, և հերթական նիստի անցկացումը ևս քննարկվող հարցերի թվում է:

«Մնացած 4 անկլավի վերադարձն Ադրբեջանին ուշադրության կենտրոնում է։ Այս հարցը պետք է լուծվի սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների շրջանակներում»,- ասել է նա։ 

Ըստ նրա՝ խոսքը Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի մասին է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական