Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն խոսել է «3+3» ձևաչափով հանդիպման մասին և նշել, որ հարթակի նախաձեռնողը Արդբեջանն է եղել։
«2021 թվականի դեկտեմբերի 10-ին ստեղծված այս մեխանիզմի շրջանակներում մինչ օրս անցկացվել է 3 հանդիպում, այդ թվում՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում: Վերջին անգամ՝ անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ, մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել դրույթ, որ համապատասխան հանդիպումները կկազմակերպվեն Ադրբեջանի և Հայաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ արտահայտվեց դրան: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- ասել է նա։