Վրաստանի դատախազությունը հայտարարել է ութ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։
Գործով կանցնեն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Գիորգի Վաշաձեն, Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Զուրաբ Ջափարիձեն և Էլենե Խոշտարիան, ինչպես նաև վերջերս ներում շնորհված «Լելո»-ի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն։
Ըստ Վրաստանի գլխավոր դատախազ՝ գործը հարուցվել է համատեղ՝ դատախազության, պետական անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարության կողմից՝ «պետության դեմ հանցագործությունների՝ դիվերսիայի, օտարերկրյա պետության թշնամական գործունեությանը օժանդակելու, սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության և կառավարության տապալման կոչերի մեղադրանքներով»։