Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կորցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի վստահությունը։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։
Ըստ պարբերականի՝ պատճառը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ անհաջող հեռախոսազրույցն է եղել, որից հետո ձախողվել է Պուտին-Թրամփ հանդիպումը։
Այս ամենը, ըստ հրապարակման, դուր չի եկել նախագահին, որից հետո 76-ամյա Լավրովը, որ շուրջ 20 տարի զբաղեցնում ԱԳ նախարար պաշտոնը, չի մասնակցել նոյեմբերի 5-ի կարևոր նիստին։ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպումը նվիրված է եղել միջուկային փորձարկումների վերսկսմանը։ Լավրովը միակ մշտական անդամն է եղել, ով բացակայել է։
Բացի այդ, Լավրովը կորցրել է G20 գագաթնաժողովի ռուսական պատվիրակության ղեկավարի պաշտոնը։ Այժմ պատվիրակությանը կղեկավարի Մաքսիմ Օրեշկինը։ Նախկինում, երբ Պուտինը չի կարողացել գնալ միջազգային հանդիպումների՝ կալանքի օրդերի պատճառով, Լավրովն է ղեկավարել պատվիրակությունը։ Այս անգամ Պուտինը նախընտրել է Օրեշկինի թեկնածությունը։