Միջազգային

Եթե տեղումներ չլինեն, ստիպված կլինենք լքել Թեհրանը. Փեզեշքիան

Եթե տեղումներ չլինեն, ստիպված կլինենք լքել Թեհրանը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ եթե երաշտը շարունակվի, իշխանությունները ստիպված կլինեն ջրի նորմավորում սահմանել, իսկ եթե իրավիճակը ավելի վատանա, մայրաքաղաքը կտարհանվի, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Եթե մինչև Ազար ամսվա վերջ (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21) անձրևներ չլինեն, ստիպված կլինեն ջրային նորմավորում մտցնել։ Եթե հետո էլ անձրև չգա, ջուր չի մնա, և ստիպված կլինենք լքել Թեհրանը», - ընդգծել է Իրանի նախագահը։

Նա ճգնաժամը վերագրել է ներքին կառավարման սխալներին, այլ ոչ թե պատժամիջոցներին՝ կոչ անելով ջրային և էներգետիկ ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման։

Նախագահը նաև քննադատել է գերհագեցած վարչակազմերը՝ օրինակ բերելով նախագահական ապարատը։

«Նախագահական վարչակազմում աշխատում է 4000 մարդ, չնայած 400-ը բավարար կլիներ։ Բայց բոլորը աշխատավարձ են ստանում և պահանջում են ծախսեր։ Արդյո՞ք մենք ունենք դրա համար իրական ռեսուրսներ»,- ասել է նա։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանի որոշ ամբարտակներում ջրի մակարդակը նվազել է մինչև հզորության միանիշ տոկոսների, և աշնան սկզբից ի վեր գործնականում անձրև չի եկել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական