Միջազգային

Օրբանը խոսել է Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր ժամկետների մասին

Օրբանը խոսել է Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր ժամկետների մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանին և ԱՄՆ-ին մնում է լուծել ընդամենը մեկ-երկու հարց՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ դիրքորոշումները համաձայնեցնելու և Բուդապեշտում նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումն անցկացնելու համար։

Նա ասել է, որ Բուդապեշտում այդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ ցանկացած օր:

«ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններում մնում են մի քանի չլուծված հարցեր: Եթե դրանք լուծվեն, Բուդապեշտի խաղաղության գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում, իսկ հետո՝ կողմերի համաձայնությամբ, կարող է հասնել կրակի դադարեցման և խաղաղության հաստատման»,- հայտարարել է նա:

Ըստ Օրբանի, հունգարական խաղաղապահ առաքելության կարիք չի լինի, եթե Եվրոպայի հիմնական պետությունները հասկանան, որ այս պատերազմի լուծում չկա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական