ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ուղիղ եթերի ժամանակ «C5+1» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։
«Ինչպես այն ժամանակ ասացի, այս պատմական համաձայնագիրը ներառում է «Թրամփի երթուղու» կառուցումը։ Դա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ անունով, և ես դա շատ եմ գնահատում։ Սա իսկապես մեծ իրադարձություն է՝ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության համար»։
Այս երթուղին այժմ կառուցվում է՝ անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով, այդ թվում՝ տնտեսապես ամենակարևորներով, ինչը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։
Ես լավատես եմ և հավատում եմ, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով բացված հնարավորությունից», - հայտարարել է Թրամփը։
Նշենք, որ հինգշաբթի օրը նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարներին՝ ձգտելով խորացնել տնտեսական և անվտանգային կապերը տարածաշրջանում՝ միաժամանակ զարգացնելով հազվագյուտ մետաղների մատակարարման շղթան: