ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները՝ Հայաստանի հետ ավելի քան 30 տարի տևող հակամարտության կարգավորման գործում։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ի ուղիղ եթերում։
Ըստ Ուիթքոֆֆի՝ օգոստոսին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ուղղակիորեն հարցրել է Ալիևին, թե ինչու Հայաստանի դեմ պատերազմում չի շարունակել հարձակումը՝ չնայած ուժեղ բանակ ունենալուն։ Ադրբեջանի նախագահը պատասխանել է, որ իր նպատակը միայն գրավյալ տարածքների վերադարձն է, և որ «իրեն ավելին պետք չէ»։
«Սա պետական գործչի օրինակ էր, որը հասկանում էր՝ առաջ գնալով միջազգային խնդիրներ կունենար», - ասել է Ուիթքոֆֆը։