Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ և մասնակցելու «Կենտրոնական Ասիա-ԱՄՆ» գագաթնաժողովին։
Թրամփի հետ Տոկաևի հանդիպումը կկայանա այսօր։
Մինչ այդ, Վաշինգտոնում նրան դիմավորել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:
Սա Տոկաևի առաջին այցն է ԱՄՆ։