Միջազգային

Մեքսիկայի նախագահը դատական հայց է ներկայացրել հարբած տղամարդու դեմ

Մեքսիկայի նախագահը դատական հայց է ներկայացրել հարբած տղամարդու դեմ

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի իր նկատմամբ անպատշաճ վարքագիծ դրսևորած տղամարդու դեմ՝ առաջ քաշելով երկրում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահը խոսում աջակիցների հետ Մեքսիկայի Ազգային պալատի մոտ, երբ մի տղամարդ մոտենում է նրա թիկունքից և փորձում համբուրել նրան ու ձեռքերը դնել նրա մարմնի վրա: Շեյնբաումը արագ հեռացել է, իսկ հարձակվողը ձերբակալվել է:

«Եթե ես հայց չներկայացնեմ, ի՞նչ կլինի մեքսիկացի մյուս կանանց հետ: Եթե սա անում են նախագահի հետ, ապա ի՞նչ կլինի մեր երկրի բոլոր կանանց հետ», - հայտարարել է Շեյնբաումը։

Մեքսիկայի նախագահը մեղադրանք ներկայացնելը հիմնավորել է նաև այն պատճառով, որ ինքը դրան բախվել է նաև ուսանողական տարիքում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական