Միջազգային

ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկի ևս 132 վագոն ցորեն

ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկի ևս 132 վագոն ցորեն

Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն, ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

«Երկաթուղով հացահատիկի առաջին խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով։ Ռուսական երկաթուղիները կազմակերպել են Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից ավելի քան 1000 տոննա ցորենի ուղարկումը Հայաստան. մինչև 2026 թվականի հունվարի վերջ այդ երթուղով նախատեսվում է ևս 132 վագոն ցորեն ուղարկել: Մշակվում են նաև այլ կատեգորիաների բեռների մատակարարումներ», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ռուսական արտահանումը Հայաստան իրականացվում էր հիմնականում ավտոտրանսպորտային միջոցներով՝ ցամաքային սահմանային անցումով և ծովով՝ Վրաստանի նավահանգիստներով։ 

Տրանսպորտի նախարարությունում ընդգծել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերականգնման շնորհիվ:

«90-ականներից ի վեր սա նման փոխադրումների առաջին դեպքն է», - եզրափակել են գերատեսչությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական