Լեհաստանը մտադիր է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (LNG) հաբ դառնալ Ուկրաինա և Սլովակիա հետագա մատակարարումների համար: Ներկայումս աշխատանքներ են տարվում համապատասխան համաձայնագրի շուրջ՚
Նշվում է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Բրատիսլավա կատարած այցի ժամանակ հիշեցրել է, որ Լեհաստանն արդեն ունի Սվինոուզցեի տերմինալը և ինտերկոնեկտոր, իսկ շուտով կավարտվի Բալթիկ ծովում լողացող տերմինալի շինարարությունը:
Նա ընդգծել է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները պետք է լիովին անկախանան ռուսական գազից:
Reuters-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Լեհաստանի ներկայացուցիչները ծրագրում են համատեղ հայտարարել LNG-ի ներմուծման ավելացման մասին այս շաբաթվա վերջին Աթենքում տրանսատլանտյան էներգետիկ համաժողովի հանդիպումից հետո:
Միևնույն ժամանակ, ամերիկյան LNG - ի մատակարարումների հնարավոր ծավալները Սլովակիա կարող են կազմել տարեկան 4- 5 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը մոտավորապես հավասար է Սլովակիայի կողմից գազի տարեկան սպառմանը: