ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու իր մտադրությունը:
«Այս գործընթացը կսկսվի անմիջապես», - այս մասին Թրամփը գրել է Truth սոցցանցի իր էջում: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ որոշման պատճառն այն է, որ այլ երկրներ արդեն փորձնական ծրագրեր են իրականացնում, և ԱՄՆ-ն պետք է նույնը անի հավասար պայմաններում:
Մեկ շաբաթ առաջ Թրամփն արդեն արել էր ճիշտ նույն հայտարարությունը, ինչը միջազգային լայն արձագանք էր առաջացրել, քանի որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումներ չի իրականացրել:
Չորեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է գնահատել հնարավոր միջուկային փորձարկումների նպատակահարմարությունը: