Միջազգային

Վոլգոգրադում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով մարդ Է զոհվել

Վոլգոգրադում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով մարդ Է զոհվել

Վոլգոգրադում 48-ամյա տղամարդը զոհվել Է նոյեմբերի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, պատմել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարով:

Դրոնը հարվածել է 24 հարկանի բնակելի շենքին։ Շենքում վնասվել են պատշգամբները, մոտակա տներում կոտրվել են ապակիները։ Տղամարդը մահացել է բեկորների հարվածից։ 

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Վոլգոգրադի մարզում խոցվել է ուկրաինական 49 անօդաչու թռչող սարք: Ուկրաինացի զինվորականները դեռ չեն մեկնաբանել այդ հարձակումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական