Իսպանիայում լույս է տեսել նախկին թագավոր Խուան Կառլոսի հուշերի մասին պատմող նոր գիրքը՝ «Հաշտեցում» վերնագրով:
Գրքում 87-ամյա նախկին միապետը պատմել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի (գեներալ Ֆրանկոյի) հետ իր հարաբերությունների, եղբոր ողբերգական մահվան և սեփական կյանքի զղջումների մասին:
Նա գովեստի խոսքեր է շռայլել գեներալ Ֆրանկոյի հասցեին. «Նրան մեծապես հարգում էի, գնահատում էի նրա խելացիությունն ու քաղաքական իմաստնությունը»,- գրել է Խուան Կառլոսը:
Նա հիշել է, թե ինչպես է Ֆրանկոն մահվան մահճում իրեն ասել. «Ձեզանից միայն մեկ բան եմ խնդրում՝ երկիրը միասնական պահեք»:
Խուան Կառլոսը գրել է, որ լքված է զգում՝ մեղադրելով իր որդուն՝ ներկայիս թագավոր Ֆելիպե VI-ին և ընտանիքի անդամներին. «Ես ազատություն տվեցի իսպանացիներին՝ հաստատելով ժողովրդավարություն, բայց ինքս երբեք չկարողացա վայելել այդ ազատությունը»,- գրել է նա:
Նախկին թագավորը նաև առաջին անգամ բացահայտել է 1956 թվականին Պորտուգալիայում իր 14-ամյա եղբոր՝ Ալֆոնսոյի մահվան հանգամանքները. այն տեղի է ունեցել, երբ դեռ պատանի հասակում «խաղացել են» ատրճանակի հետ:
Նա «լուրջ սխալ» է անվանել Սաուդյան Արաբիայի թագավորից 65 միլիոն եվրոյի նվերի ընդունումը և ափսոսանք է հայտնել սիրավեպի համար, որը «խաթարել է իր պատիվը»: