Միջազգային

ԱՄՆ-ում կրճատում են ավիաթռիչքները

ԱՄՆ-ում կրճատում են ավիաթռիչքները

ԱՄՆ կառավարության ժամանակավոր անաշխատունակության՝ Shutdown-ի պատճառով ԱՄՆ-ի 40 օդանավակայանում ուրբաթ օրվանից թռիչքները 10%-ով կկրճատվեն: 

Shutdown-ի հետևանքով առաջացել են օդային երթևեկության կառավարման անվտանգության խնդիրներ։ Shutdown-ը ստիպել է ավիաընկերություններին ընդամենը 36 ժամում  զգալի կրճատումներ կատարել, իսկ ուղևորները հեղեղել են ավիաընկերությունների հաճախորդների սպասարկման գծերը՝ մտահոգություններ հայտնելով առաջիկա օրերի օդային ճանապարհորդությունների վերաբերյալ. հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ստիպել է օդային երթևեկության 13.000 կարգավորիչի և  Տրանսպորտային անվտանգության վարչության 50.000 աշխատակցի աշխատել առանց աշխատավարձի:

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական