Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմական ներկայություն հաստատել Դամասկոսի օդանավակայանում՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի միջև կնքվող անվտանգության համաձայնագրի իրականացմանն օժանդակելու նպատակով: Այս մասին Reuters-ին հայտնել են վեց աղբյուրներ:
Բազան գտնվում է Սիրիայի հարավային այն շրջանների սկզբնամասում, որոնք կդառնան ապառազմականացված գոտի՝ Իսրայելի և Սիրիայի միջև չհարձակման մասին համաձայնությամբ: Համաձայնությունը միջնորդավորում է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:
Երկուշաբթի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփի հետ՝ սիրիական պետության ղեկավարի առաջին այցելության շրջանակներում։