Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը, Ադրբեջանում Ղազախական հացահատիկով բեռնված գնացքն արդեն մեկնել է Բալաջարի կայարանից: Այս մասին լրագրողներին ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Նրա խոսքով՝ սկսվել է նաև ղազախական հացահատիկի տեղափոխումը Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նոյեմբերի 5-ին Ադրբեջան է ժամանել Ղազախստանից ուղարկված մոտ հազար տոննա հացահատիկով բեռնված 15 վագոն: Գնացքն արդեն Բալաջարի կայարանում է։
Այն կշարունակի իր երթևեկությունը Բալաջարա-Հաջիգաբուլ-Բեյուկ-Քեսիկ երթուղով, իսկ բեռի բեռնաթափումը կիրականացվի Բեյուկ-Քեսիկ կայարանից։
«Ակնկալվում է, որ բեռների հաջորդ խմբաքանակները Հայաստան կուղարկվեն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով», - ընդգծել է «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: