Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որի հետ քննարկել Է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իր երկրի համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահականից։
Պատվիրակության կազմում են եղել ՆԱՏՕ-ում Թուրքիայի, Հունաստանի, Հունգարիայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև դաշինքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների տեղակալները:
Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, և այդ առումով սերտ համագործակցություն է իրականացվում թուրքական բանակի հետ:
Նա նշել է, որ երկրի զինված ուժերի արդիականացման գործընթացը շարունակվելու է: